Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը, Կարո Եղնուկյանը քաղբանտարկյալներ են, «Սասնա ծռեր»-ը՝ ոչ․ իրավապաշտպան (Տեսանյութ). 1in.am

Դեկտեմբեր 27,2017 11:02

Ավետիք Իշխանյանը «Սասնա ծռեր»-ին քաղբանտարկյալ չի համարում, քանի որ օգտագործվել է զենք, ոստիկանների մահ կա, այլ հարց է, որ դատավարությունները պետք է արդար անցկացվեն, ինչը չի արվում։

«Չափորոշիչները տարբեր են։ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների մեջ մտնում են իր քաղաքական հայացքների համար անհամաչափ պատիժը, մի քանի այդպիսի դրվագներ։ Ինձ ավելի հոգեհարազատ է «Ամնեսթի Ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպության կողմից քաղբանտարկյալ ձևակերպումը։ Նա ունի երկու բնորոշում, մի բնորոշումը խղճի բանտարկյալ հասկացողությունն է․ քաղբանտարկյալն այն է, որ իր քաղաքական հայացքների համար գտնվում է անազատության մեջ, կամ անհամաչափ պատիժ են տվել նրան։ Մյուս հասկացողությունը քաղաքական բանտարկյալներն են, այսինքն՝ իրենց քաղաքական նպատակների համար կատարել են նաև ոչ օրինական գործողություններ, բայց կրկնեմ՝ քաղաքական նպատակների համար։ Եթե այս տեսակետից դիտարկենք՝ ես Հայաստանում խղճի բանտարկյալներ եմ համարում Շանթ Հարությունյանին իր ընկերներով, նրան աջակցվելու համար Հայկ Կյուրեղյանը ևս քաղբանտարկյալ է, նույն Կարո Եղնուկյանին քաղբանտարկյալ եմ համարում, ինչպես նաև Դավիթ Հովհաննիսյանին, Արմեն Միքայելյանին, Գևորգ Սաֆարյանին, Արարատ Խանդոյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Անդրեաս Ղուկասյանին, և ամենակարևորը, որից 37թ-ի հոտ է գալիս՝ Սամվել Բաբայանին»։

Ավետիք Իշխանյանը ընդգծեց, որ քաղբանտարկյալների հարցը մինչև ԵՄ-ի համաձայնագրի ստորագրումն էլ պարբերաբար բարձրաձայնել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Գևորգյան

Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031