Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական հակակշիռներ. Հայ-ռուսական փաթեթավորմամբ. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 27,2017 10:38

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան երկկողմ հայ-վրացական հարաբերությունների խորացման միջոցով տարածաշրջանում ներկայումս արձանագրվող ուշագրավ աշխարհաքաղաքական գործընթացների բարենպաստ ընթացքն արագացնելու համակարգված փորձի առաջին հանգրվանն է, որի արդյունավետությունը պարզ է դառնալու թբիլիսյանին հաջորդող մոսկովյան բանակցությունների ընթացքում։

Անշուշտ մեր երկրի անմիջական հետաքրքրության հիմքում իր լուծմանը սպասող Հայաստանի տրանսպորտային շրջափակման հաղթահարման խնդիրն է։ Ընդ որում՝ չպետք է մոռանալ, որ այս հարցը կապված է տարածաշրջանում գոյություն ունեցող սուր հակասությունները մեղմելու համար անհրաժեշտ բարդ հակակշիռների մի ամբողջ թնջուկի հետ։ Դրանց ընդհանուր ուղղվածությունը կասկած չի թողնում, որ խնդիրը լուծվելու է, ուստի հարցը միայն ժամանակի մեջ է, իսկ ժամանակը չի սպասում։

Երբ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր իր վրացի գործընկերոջ հետ՝ Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող նրա նստավայրում, մեր լրատվական գործակալություններն իրար հետեւից հաղորդում էին Լարսի անցակետում կուտակված՝ Ռուսաստանից վերադարձող հարյուրավոր հայկական բեռնատարների անմխիթար վիճակի մասին։

Ուստի եթե նախկինում Հայաստանը համբերատար աշխատել է վրացական ու ռուսական կողմերի հետ Լարսի այլընտրանքի փնտրտուքն արագացնելու ուղղությամբ, ապա այժմ եկել է գոնե մասնակի ճեղքման հասնելու պահը։

Ուրախալի է նաեւ, որ ի տարբերություն Հայաստանի ապաշրջափակմանն ուղղված նախորդ նախաձեռնությունների, այս անգամ մեր երկիրը անմիջական արձագանքողի դերում է հայտնվել, քանի որ առաջին քայլերն արել է վրացական կողմը։

Դեկտեմբերի 19-ին շվեյցարական SGS մոնիթորինգային ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագիրը եւ դրան հետեւած վարչապետ Գ. Կվիրիկաշվիլու դեկտեմբերի 20-ի հայտարարությունը վրացական իշխանությունների նախաձեռնած տարածաշրջանային հակակշիռների ձեւավորման քաղաքականության նոր հանգրվանն են։

Լինելով նաեւ նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած համապարփակ ու ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի արձագանքը՝ այս քաղաքական նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում երկու երկրների համար։

Որովհետեւ Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլու դեկտեմբերի 20-ի հայտարարությունը առնչվում էր 2011 թվականին Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված «Մաքսային կառավարման մեխանիզմների եւ ապրանքների մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» պայմանագրի դրույթները Հայաստանի ու Թուրքիայի վրա տարածելուն։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031