«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր տոնական մթնոլորտ էր: Մշակութային, հասարակական ճանաչված գործիչները, ինչպես նաև պարզապես նախաձեռնությանն արձագանքած մարդիկ ու կազմակերպություններ միացան փոքրիկների օրը տոն դարձնելու ԵՊԲՀ նախաձեռնությանը: Միջոցառմանը ներկա էին հեքիաթի հերոսներ, ինչպես նաև Ամանորի ամենասպասված կերպարները՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը, երգիչ-երգահան, հումորիստ, Արամ MP3 փաստեցին, որ երեխաներին ժպիտ պարգևելն ամենակարևորն է:
Երեխաների ուրախությամբ ոգևորված էր նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը, սկսած տնօրենից ավարտված սանիտարներով:
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր տարեվերջյան բազմազբաղ առօրյայում գտան ազատ ժամանակ և այցելեցին համալսարանական հիվանդանոց, երեխաներին փոխանցեցին իրենց դրական էներգիան: