Դեկտեմբերի 26-ին, ժամը 17:53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի Գյումուշի փողոցի տներից մեկի մոտակայքում 1941 թ. ծնված Յ. Գ.-ն ընկել է ձորը և մահացել:
Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
ԱԻՆ