Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևային Մոսկվայում պարգևատրել է Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
Շքանշանը շնորհվել է Ալիևային նրա կողմից Ռուս ուղղափառ եկեղեցուն ցուցաբերված օգնության, ինչպես նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բարեկամությանը նպաստելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ