Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը համաշխարհային մակարդակով կայունացնող դերակատար է և միջազգային հարաբերություններում ունի ամենակարևոր դերակատարություններից մեկը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը երկիր է, որը միավորում է ԱՊՀ-ն, Համագործակցության գլխավոր երկիրը, հետևաբար, բնական է, որ այն դրական գործընթացները, որոնք ընթանում են Ռուսաստանում, դրական են ազդում բոլոր անդամ-երկրների վրա: Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը շատ մեծ հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման մեջ, Ռուսաստանը մեծ հեղինակություն ունի միջազգային թատերաբեմում և այսօր ամենաառաջատար դերերից մեկն է խաղում միջազգային հարաբերություններում»,- ասել է Ալիևն ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ ֆորմալ հանդիպմանը:
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանում որևէ կասկած չկա, որ Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրություններում «ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի»: «Մենք շատ լավ գիտենք, որ բարեհաջող երկկողմ հարաբերությունների զարգացումը կապված է հենց Ձեր անվան հետ»,- ասել է Ալիևը՝ դիմելով Պուտինին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ