Լրահոս
Օրվա լրահոսը

Դռնբաց դատական նիստերի լուսաբանման սահմանափակումների վերացմանն ուղղված նախաձեռնություն

Դեկտեմբեր 26,2017 21:21

Հարգելի գործընկերներ,

Օրեր առաջ իմ կողմից շրջանառության մեջ է դրվել «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս նախաձեռնության նպատակն է վերացնել վարչական դատավարության դռնբաց նիստերի լուսաբանման սահմանափակումները։ Ներկայումս գործող կարգավորման պայմաններում դռնբաց դատական նիստը լուսաբանելու համար, լրագրողը ստիպված է դիմել կողմերից մեկին, որպեսզի վերջիններս միջնորդություն ներկայացնեն դատարանին և դատարանն էլ թույլատրի։ Սա լրագրողի համար ստեղծում է լրացուցիչ դժվարություններ դռնբաց դատական նիստը լուսաբանելիս։

Առաջարկվող փոփոխություններով, լրագրողներն այլևս ստիպված չեն լինելու դիմել կողմերին, որպեսզի վերջիններս միջնորդությամբ հանդես գան, այլ բավական է կողմերի համաձայնությունը նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու համար։ Ընդ որում, այս դեպքում դատարանի լրացուցիչ թույլտվություն չի պահանջվում։ Իսկ այն դեպքում, երբ վարչական մարմին հանդիսացող դատավարության մասնակիցը առարկում է տեսանկարահանմանը կամ լուսանկարահանմանը, ապա նա պետք է հիմնավորի, որ այդ սահմանափակումը անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031