ՊԵԿ մարզահամալիրում կայացավ Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 12-րդ հուշամրցաշարը, որն ընտրական էր Հայաստանի ազգային հավաքականի համար: Հուշամրցաշարի արդյունքներով կձեւավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը կնախապատրաստվի Եվրոպայի 2018 թվականի առաջնությանը:
Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից ժամանած ըմբիշները մրցեցին նոր կանոններով: Ազատ ոճի ըմբշամարտում քաշային կարգերը չեն փոխվել, ավելացել են երկուսը ՝ 79 կգ եւ 92 կգ:
Հուշամրցաշարի հաղթողն դարձան Միհրան Ջաբուրյանը (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյանը (79 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ