Հայաստանի լողորդները մրցաշրջան 2017-ը եզրափակեցին Սանկտ-Պետերբուրգում անցկացված օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Սալնիկովի անվան ավանդական միջազգային մրցաշարով:
Լողուղյակ մտան հավաքականի անդամներ Արթուր Բարսեղյանը, Լեւոն Խաչատրյանը եւ Լեոն Վարդանյանը, որոնք մի շարք բարձր արդյունքներ արձանագրեցին՝ սահմանելով Հայաստանի մեկ ռեկորդ եւ թարմացնելով իրենց անձնական արդյունքները:
Արթուր Բարսեղյանը 50 մետր դելֆին լողաոճում ցույց տվեց 0.25.19 արդյունք, ինչը ՀՀ նոր բարձրագույն նվաճում է: Նա նաեւ իր անձնական ցուցանիշը թարմացրեց 100 մետր ազատ ոճում: Լեւոն Խաչատրյանն իր անձնական ցուցանիշերը բարելավեց 50 եւ 100 մետր բրասում, իսկ Լեոն Վարդանյանը՝ 50 մետր բրասում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ