Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
Ըստ այդմ, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից` հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամները ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ այն շինությունների մասով, որոնք ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև որոշման ուժի մեջ մտնելը:
Երևանի քաղաքապետարան