Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենսի սպանության գործով դատը հետաձգվեց. մեղադրյալն առողջական խնդիրներ ունի

Դեկտեմբեր 26,2017 18:50

Այսօր Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատալսումը:

Պատճառը Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի առողջական վիճակն էր: Ըստ Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանի, ամբաստանյալն առողջական խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար Անի Կոստանի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը մեկին` Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031