Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքահարկի գծով արտոնություն է տրամադրվել նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող արվեստանոցների համար

Դեկտեմբեր 26,2017 19:03

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու հավանությանն է արժանացել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագիծը, ըստ որի, Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող`գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող և փաստացի որպես ստեղծագործական արվեստանոցներ օգտագործվող շինությունների մասով կտրամադրվի գույքահարկի գծով արտոնություն:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

Ավագանու հերթական նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի ընթացքում Երևանի քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Երևանի ավագանու հաջորդ՝ 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը կգումարվի 2018 թ.-ի փետրվարի 13-ին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031