Դեկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի միջև համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Մ.Ղազարյանի և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար գնդապետ Վ.Ելկանովի կողմից:
Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:
Համագործակցության պլանի խնդիրներից է նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնո-ղական միջոցառումների համատեղ իրականացումը և այլն:
ՀՀ ԱԻՆ