Լրահոս
Օրվա լրահոսը

Խաժակ Թանանյանը բողոքում է` սպառնում են քանդել Իջեւանի կենտրոնում իր հիմնած հրաշք այգին

Դեկտեմբեր 26,2017 18:30

Իջեւան քաղաքի բնակիչ, քաղաքի կենտրոնում սրճարանի սեփականատեր Խաժակ Թանանյանը հայտնում է. «25 տարի առաջ Իջեւանում (կենտրոնում, քաղաքապետարանի դիմաց) ձեւավորում էի այս փոքրիկ այգին, տնկեցի եւ խնամեցի իմ առաջին արծաթափայլ եղեւնին: Այժմ վտանգված է այգու ճակատագիրը:

Ամեն գնով ես պաշտպանելու եմ այն, չնայած, որ դատա-իրավական բոլոր ատյաններով անցած այս «գործը խնամքով լվացել են եւ իբր օրինականացրել են իրենց կեղտոտ փաստաթղթերը, եւ իբր թղթերով ամեն ինչ կարգին է»:

Ես պայքարելու եմ ցանկացած գնով .ինչ էլ դա արժենա … Այն մեր քաղաքինն է , մեր հասարակությանն է, եւ այդ հասարակության հետ միասին ես պայքարելու եմ ցանկացած ոտնձգությունների դեմ: Իմ սրճարանի դիմացի այգին ես հիմնել եմ դեռեւս 90- ականների սկզբից եւ առ այսօր զբաղեցնում եմ, խնամում և այլն (բոլոր իջեւանցիները գիտեն):

2014 թ. փետրվար ամսին ես դատարան ներկայանալու ծանուցագիր ստացա , որպես պատասխանող կողմ: Իմ դեմ «գործ» էին հարուցել , որ այգին պատկանում է մեկ այլ քաղաքացու՝ Իջևանից, եւ որ ես իբր բռնազավթել եմ ուրիշին պատկանող հողատարածք: Ես հիշեցի, որ 2008- ին նամակ էի ստացել մի քաղաքացուց , որ դա իրեն է պատկանում՝ սեփականության իրավունքով, եւ սպառնում է քանդել եւ ապամոնտաժել այդ այգին : Ես կադաստրի մեր տարածքային բաժնում տեղեկացա , որ տվյալ հասցեում այդպիսի սեփականություն գոյություն չունի, եւ որ սեփականության իրավունքը վերապահված է քաղաքապետարանին, համայնքին: Բանի տեղ չդրեցի այդ ժամանակ եւ արդեն շուրջ 4 տարի է դատական բոլոր ատյանները անցած …

ԴԱՀԿ-ից պետք է գան, որ ապամոնտաժեն տաղավարները , տարածքը՝ մի խոսքով .. . Դատարանը գիտենք, թե ինչպես է աշխատում, բոլոր ատյաններում հաշվի չառնվեց իմ կողմից ներկայացված հակընդդեմ հայցը, դեռ ավելին`վաղեմություն կիրառվեց այպիսի փաստերի նկատմամբ, որտեղ նույնիսկ քրեական հանցակազմ պարունակող ապացույցներ կային նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմից տրված փաստաթղթերի մեջ»:

Խաժակ Թանանյանը մեզ հայտնեց, որ այժմ թվայնացնում է այգուն վերաբերող փաստաթղթերը, ինքն այդ հարցով դիմել է հանրապետության մի շարք լրատվամիջոցների:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
լուսանկարները՝ Խ. Թանանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031