Դեկտեմբերի 25-ին Բաքվի մետրոյի կայարաններից մեկում ձերբակալվել է Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը, հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով Ղազիևի եղբորը՝ Ռահաբին:
«Այսօր (դեկտեմբերի 25-ին)՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինձ զանգահարել են 17-րդ բաժանմունքից և հայտնել, որ իմ եղբայրը պահվում է այնտեղ»,- ասել է Ռահաբ Ղազիևը:
Նշված բաժանմունքում հաստատել են նախկին պաշտոնյայի ձերբակալության տեղեկատվությունը՝ չհայտնելով դրա պատճառը:
Իրավապաշտպանները ենթադրում են, որ Ռահիմ Ղազիևի ձերբակալության պատճառ կարող է լինել նրա կողմից երկրի նախագահ Իլհամ Ալիևի և նրա հոր՝ Հեյդար Ալիևի հասցեին հնչեցրած քննադատությունները:
Ռահիմ Ղազիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1992-1993թթ.:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ