Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն

Դեկտեմբեր 26,2017 16:19

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում դեկտեմբերի 26-ին «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարունակեցին քննարկումները ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների շուրջ։

Նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց գրավոր առաջարկությունները՝ ընդգծելով, որ հիմնական, սկզբունքային տարաձայնությունը աջ ղեկով մեքենաների հաշվառման արգելքին է վերաբերում։

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին տրվեցին պարզաբանումներ։

Նախաձեռնող խմբի գրավոր առաջարկները  կքննարկվեն նախագիծը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ։  Արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը և «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս շատ հեշտ լուծել աջ ղեկի անհարմարությունները անվտանգության տեսակետից. բավական է ձախ հայելու իրանի վրա տեղադրել տեսախցիկ և վարորդը վազանց կատարելուց կարող է տեսնել ամբողջ ճանապարհը: Այնպես ,որ կառավարության այս աղմուկը անվտանգության հետ կապ չունի: Ես աջ ղեկով մեքենա չունեմ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031