ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ և ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրության համար այն կարևոր իրադարձություն է, առավել ևս, որ վերջին երեք տասնամյակներում առաջին անգամ, կարծես, անցնելու է բաց, մրցակցային պայմաններում:
Ժուռնալիստների միությունը կարող է չափազանց կարևոր դերակատարում ունենալ լրագրության ոլորտում տեղի ունեցող գործընթացներում և մարտահրավերներում։ Ինչպես բոլոր ոլորտներում, Զանգվածային լրատվության միջոցների բնագավառում էլ կան տասնյակ կուտակված խնդիրներ՝ խոսքի ազատության, օրենսդրական դաշտի բարելավում, IT հեղափոխության ազդեցություն, լրագրողական էթիկայի հետ կապված խնդիրներ, տպագիր և էլեկտրոնային մամուլին ուղղված մարտահրավերներ, լրագրողների հանդեպ ճնշումներ, և այլն:
Ժուռնալիստների միությունն այլ լրագրողական կազմակերպությունների հետ պետք է լինի այն հարթակը, որտեղ պետք է լուծվեն խնդիրներ, և առաջին հերթին՝ պետք է պաշտպանվեն լրագրողների իրավունքները և շահերը։
Մենք մեր ամբողջ գիտակից կյանքը նվիրել ենք լրագրությանը, սակայն Հայաստանի ժուռնալիստների միության անդամ չենք։
Մեր գործընկեր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը, ինչպես հայտնի է արդեն, առաջադրվելու է՝ որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի թեկնածու։ Ինչպես բոլոր ոլորտներում՝ լրագրության ոլորտում ևս պարզապես անհրաժեշտություն է սերնդափոխությունը։
Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը՝ համոզված լինելով, որ նրա ղեկավարությամբ միությունը կարող է իր լրջագույն մասնակցությունն ունենալ ոլորտի խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը։
1.Արամ Աբրահամյան-«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր
2.Տիգրան Հակոբյան- Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս
3.Հարություն Հարությունյան -Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն
4.Աննա Իսրայելյան- Առցանց«Առավոտի» խմբագիր
5.Մեսրոպ Մովսեսյան- Ա1+ հեռուստաընկերության նախագահ
6.Արամ Անանյան- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն
7.Դմիտրի Պիսարենկո – «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար
8.Արտակ Ալեքսանյան – «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի ղեկավար
9.Պետրոս Ղազարյան – «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող
10.Գնել Նալբանդյան- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր և «NewMag» ամսագրի գլխավոր խմբագիր
11.Գեղամ Մանուկյան – «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
12.Գառնիկ Գևորգյան -«168 Ժամ» թերթի փոխխմբագիր, 168.am կայքի գլխավոր խմբագիր
13.Արման Բաբաջանյան – 1in.am կայքի, «Ժամանակ-Երևան» թերթի գլխավոր խմբագիր
14.Բաբկեն Թունյան- «168 Ժամ» թերթի և 168.am կայքի տնտեսական մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր, խմբագիր
15.Հայկ Գևորգյան – «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան
16.Գագիկ Մկրտչյան «Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող
17.Արմենիկա Կիվիրյան- NEWS.am-ի գլխավոր խմբագիր
18.Թագուհի Թովմասյան – «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր
19.Արամ Անտինյան – Tert.am-ի ղեկավար
20.Դավիթ Ալավերդյան – «ՄեդիաՄաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր
21.Արտակ Հերիքյան – Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր
22.Հովհաննես Կոսյան- Aysor.am-ի գլխավոր խմբագիր
23.Սամվել Մարտիրոսյան- մեդիա փորձագետ
24.Սպարտակ Սեյրանյան
25.Վասակ Դարբինյան
26.Արթուր Ազարյան- «Ճամփորդ» թերթի խմբագիր, լրագրող, հրապարակախոս
27.Ագնեսա Խամոյան- Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հեղինակ, Yerkir.am կայքի խմբագիր
28.Շողեր Մաթևոսյան -«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
29.Սամվել Սարգսյան- «Հայաստանի Հանրապետություն» թերթի պատասխանատու քարտուղար, վաստակավոր լրագրող
30.Կարեն Զախարյան- «Դե-ֆակտո» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
31.Արթուր Խեմչյան-NEWS.am լրատվական վերլուծական գործակալության հայկական բաժնի խմբագիր
32.Արա Գալոյան – «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան
33.Հակոբ Բադալյան- Lragir.am-ի քաղաքական մեկնաբան
34.Ռուզան Խաչատրյան-լրագրող
35.Արտակ Եղիազարյան-NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության համակարգող
36.Կոնստանտին Տեր-Նակալյան, Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
37.Լևոն Սարդարյան- քաղաքական մեկնաբան
38.Գևորգ Ավչյան – տնտեսական լրագրող
39.Աննա Բաղդասարյան – Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն
40.Ռուբեն Մեհրաբյան – Առցանց«Առավոտի» ռուսական բաժնի խմբագիր
41.Կարինե Քալանթարյան- Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության դասախոս
Գնացեք և ընտրեք ով է Ձեզ խանգարում?