Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի»-ին պահանջեց «քաղաքն ապականող» իր անդամներին հեռացնել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2017 15:34

Այսօր էլ Երեւանի ավագանու հերթական նիստն անցավ բուռն քննարկումների մթնոլորտում: Օրակարգում ընդգրկված 30 հարցից յուրաքանչյուրի առնչությամբ «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանին ելույթի իրավունք էր խնդրում, մեկնաբանություններ անում: Օրակարգում ընդգրկված էր նաեւ Երեւան քաղաքի 2018թ բյուջեի մասին հարցը, սակայն առաջին «խաղակեսին» այդ հարցը չքննարկվեց:

«Ելք» խմբագրության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը նիստի սկզբում առաջարկեց բեռնաթափել օրակարգը, քանի որ մի նիստի համար այն բավականին հագեցած է:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հետաքրքրվեց` այսօր ե՞ւս ձեռքերով պետք է քվեարկել. «Վեց ամիս է` նույն պատկերն է։ Վեց ամիս է` հարցնում ենք ու ոչ մի պատասխան»:

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն իր հերթին կոչ արեց կարգապահական վարույթ հարուցել` ավագանու նիստերը ուղիղ եթերի խափանման համար։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի պատասխան ասաց, որ եթե այդ հարցում կա մարդկային գործոն, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն:

Օրակարգի 13-րդ հարցը զեկուցելիս Արայիկ Հարությունյանը ելույթի իրավունք խնդրեց: Հարցը վերաբերում էր Նոր Նորքում ինչ-որ հողամասի նշանակությունը փոխելուն: Պարոն Հարությունյանի խոսքով, այդ խնդրով դիմել է Նոր Նորքի մի բնակիչ, որի նկատմամբ այս պահին քրեական գործ է հարուցված` ծառահատման համար: Արայիկ Հարությունյանը ավագանու անդամներին կոչ արեց դեմ քվեարկել այս որոշման դեմ, որպեսզի նշյալ քաղաքացու` Գագիկ Մեխակյանի համար դաս լինի եւ ամեն մի քաղաքացի իմանա, թե իր գործողությունները հետագայում ինչ հետեւանքներ կունենան:

Տարոն Մարգարյանն ասաց, որ իրենք չեն կարող դեմ քվեարկել, քանի որ այդ որոշմամբ օրինականություն են հաստատում, իսկ դեմ լինելը կնշանակի թողնել այնպես ինչպես կա:

«Ելք»-ի ավագանին այս հարցին դեմ քվեարկեց:

Մարինա Խաչատրյանը յուրաքանչյուր այնպիսի հարցի, որը վերաբերում էր հողամասի նշանակություն փոխելուն, հետաքրքրվում էր` հասարակության կարծիքն արդյոք հարցրե՞լ են, ի պատասխան ՀՀԿ-ի ավագանին պարզաբանում էր, որ դրանք այն հարցերը չեն, որպեսզի քաղաքացիներից կարծիք հարցնեն:

Մարինա Խաչատրյանը նաեւ անդրադառնալով իրենց խմբակցության երկու անդամների` Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի լիազորություններին, նշեց, որ նրանք ապականում են քաղաքը, անօրինական է նրանց մասնակցությունը «Երկիր Ծիրանի»-ի կազմում. «Ավելին, նիստը վարողը օրենքի պահանջին չի հետեւում` նա պետք է ավագանու անդամի վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն կազմեր ու յոթօրյա ժամկետում ԿԸՀ ուղարկեր` հարցի շուտափույթ լուծման համար»:

«Դուք դիմել էիք ԿԸՀ ու ձեզ հստակ պատասխաններ տվել են։ Մենք օրենքով սահմանված կարգով ենք առաջնորդվում։ Օրենքի ուժով նրանք անդամներ են, միայն իրենց դիմումով կարող են հրաժարվել»,-ի պատասխան ասաց Տարոն Մարգարյանը:

Օրակարգով նախատեսված Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման հարցի հետ կապված «Երկիր Ծիրանի»-ի ավագանի Սոնա Աղեկյանն ասաց, որ այս հուշատախտակի առաջարկը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանինն է, որը մարտի մեկի մեղավորներից մեկն է ու ընտրությունների արդյունքների դակողն է եղել.«Ոնց է նա համարձակվում նման առաջարկով հանդես գալ, թե՞ նա էլ է հավակնում նման հուշատախտակի»: Քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը նշեց, որ որակավորումներին չի ուզում անդրադառնալ, սակայն նման առաջարկով կարող են հանդես գալ բոլորը։

Սոնա Աղեկյանն ընդվզեց նաեւ երգչուհի Ռաիսա Մկրտչյանին բնակարան տրամադրելու մասին հարցի դեմ. «Մի՞թե սա է մեր բարոյական կեցվածքը, որ կարող են ամոթալի դիմում գրել ու բնակարան մուրան, թե չեն կարողանում ստեղծագործել, թող չանեն։ Այդ բնակարանը տանք այն մանուկին, որը դրա կարիքն ունի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031