Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերեր հաճախորդների սպասարկումը TelCell վճարային տերմինալների միջոցով

Դեկտեմբեր 26,2017 15:24

Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների հեռահար սպասարկումը զարգացնելու նպատակով`ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հնարավորություն՝ TelCell վճարային տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրում` վճարման նպատակի արտացոլմամբ: Այդ նպատակով վճարային տերմինալների էկրաններին հայտնվել է վիրտուալ ստեղնաշար՝ ինչպես թվային, այնպես էլ տառային սիմվոլներով՝ հաշվի համալրման նպատակի լրացման հնարավորությամբ: Այսպիսով, իրավաբանական անձ հաճախորդների համար հնարավոր է դարձել առավելագույնս հարմարավետ եղանակով իրականացնել իրենց օգտին վճարումների ընդունումը` այնուհետև քաղվածքների միջոցով նույնականացնելով վճարումների նպատակները և վճարողներին:

TelCell ընկերության հետ համագործակցության շրջանակներում Բանկի իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են իրականացնել նաև իրենց ավանդների համալրման և վարկերի մարման գործառույթներ: Հաշիվների համալրում և վարկերի մարում հնարավոր է իրականացնել 24/7 ռեժիմում ՀՀ ողջ տարածքում տեղակայված 1500 TelCell տերմինալներից ցանկացածի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի ավելի քան 90% – ում նույնպես տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որտեղ կարելի է առանց հերթերում սպասելու իրականացնել բոլոր վերը նշված վճարումները: Բանկային գործառնությունները TelCell տերմինալների միջոցով իրականացվում են արագ եւ ապահով: Այն բանից հետո, երբ հաճախորդը կատարել է համապատասխան վճարում, իր բջջային համարին ստանում է SMS-ծանուցում` գործարքի բոլոր մանրամասներով: Աշխատանքային օրերին և ժամերին (երկ.- շբթ., 9:00-18:00) գործարքներն իրականացվում են անմիջապես, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրվա 9:01-ին:

Տրամադրվող ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031