Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել պետական, քաղաքական և հասարակական գործիչ Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կասյան փողոց հ.3 հասցեում տեղադրելու մասին որոշման նախագծին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն