Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարության փոխարեն երեք կետ. Red Eagles

Դեկտեմբեր 26,2017 14:07

2012 թվականին մի խումբ երիտասարդների կողմից սոցիալական կայքերում ծավալած քննարկումների արդյունքում ստեղծվեց Red Eagles (Կարմիր արծիվներ) ֆան ակումբը: Իրենց անվան ծագումնաբանությունը ակումբի անդամները բացատրում են հետևյալ կերպ. կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն անկախության, իսկ արծիվը՝ հզորությունը:

«Ակումբին կարող են անդամագրվել 16 տարին լրացած բոլոր ֆուտբոլասերները: Այժմ մեր ֆան ակումբը պաշտոնական տվյալներով ունի ավելի քան 300 անդամ»,-ասում է Red Eagles ֆան ակումբի տնօրեն Դենիս Սարգսյանը:

Ստեղծման օրից ի վեր ֆան ակումբի անդամները միշտ եղել են Հայաստանի ազգային հավաքականի կողքին և աջակցել են ֆուտբոլիստներին: Ֆան ակումբի անդամները միայն 90 րոպե չէ, որ երկրպագում են ֆուտբոլիստներին: Նախքան խաղերի սկսվելը՝ նրանք կազմակերպում են երթեր՝ այդ կերպ ոգևորելով նրանց։ Սակայն միշտ չէ, որ վերջիններս նույն կերպ են արձագանքում երկրպագուների ոգևորությանը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անցկացրած վերջին երկու ընկերական խաղերի ժամանակ (Հայաստան-Բելառուս, Հայաստան-Կիպրոս), չնայած տարած հաղթանակներին, ֆան ակումբի անդամները կազմակերպել էին լռության ակցիա՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը ֆուտբոլիստների նկատմամբ:

Հայաստան-Կիպրոս ընկերական խաղից հետո Red Eagles ֆան ակումբը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ պահանջում էր ֆուտբոլիստներից չցուցաբերել անտարբերություն դեպի իրենց երկրպագուները: «Իմ կարծիքով՝ ֆուտբոլիստների կողմից անպարկեշտ վերաբերմունք է չմոտենալ երկրպագուներին, այն դեպքում, երբ նրանք 90 րոպե ոգևորում են իրենց»,-ասում է Red Eagles ֆան ակումբի անդամ Արթուր Ազիբեկյանը:

Ֆան ակումբը իր գործունեության ընթացքում շատ հետաքրքիր դեպքերի է առնչվել։ «2013թ Հայաստան-Բելառուս խաղից առաջ մենք պաստառ էինք պատրաստում մարզադաշտում, որի վրա գրված էր՝ «Արդարությունը կվերականգնվի Հայաստանում, հաղթանակը հայերինն է»։ Ուշ ժամ էր, երբ ավարտեցինք, պաստառը թողեցինք մարզադաշտում, որ չորանար։ Սակայն առավոտյան, երբ եկանք, ՈւԵՖԱ-ի աշխատակիցներն ասացին, որ այն չի բացվելու, մինչև չջնջվի արդարություն բառը։ Ըստ աշխատակիցների՝ դա իրենց էր վերաբերում։ Մենք ստիպված արագ ջնջեցինք արդարություն բառը և դրա փոխարեն երեք կետ դրեցինք։ Սակայն երբ պաստառը բացեցինք, խաղի ժամանակ պարզվեց, որ բառը լավ չէինք ջնջել և երևում էր։ Դրանից հետո լրատվամիջոցները սկսեցին քննարկել մեր գրությունը»,- պատմում է Դենիս Սարգսյանը։

Ֆան ակումբի անդամները վստահ են, որ մեր հավաքականը կհասնի լավ արդյունքների միայն համախմբվածության և նվիրված խաղի միջոցով:

Աննա Բզնունի, Լիանա Եղիազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031