Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Կարապետյան. ԵՄ-ն կարեւորում է Հայաստանի կամքը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2017 12:09

2018 թվականին Հայաստանի կարեւորագույն ձեռքբերումն, ըստ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության վարչության անդամ Աննա Կարապետյանի, ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումն էր: Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում ամփոփելով անցնող տարին, տիկին Կարապետյանը նկատեց`2013-ին հայտարարելով ԵԱՏՄ-ին անդամակցության մասին, Հայաստանը մեծ քաղաքական կամք դրսեւորեց եւ կարողացավ համոզել եվրոպացի գործընկերներին`իր «եւ-եւ»-ի քաղաքականության համար:

Հաջորդիվ նա կարեւորում է համաձայնագրի վավերացման գործընթացը, ինչից հետո արդեն համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Այս առումով, բանախոսը նկատում է, որ հայկական կողմը չի դանդաղում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն արդեն հրամանագիր է ստորագրել, որով կձեւավորվի միջգերատեսչական հանձնաժողով. այն կզբաղվի համաձայնագրի վավերացման եւ կյանքի կոչման խնդիրներով:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը, թե Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանն առաջին է, որ ստորագրել է գործողությունների ծրագիրը, բանախոսի կարծիքով, փաստում է մեկ բան`ԵՄ-ն ևս շահագրգիռ է ՀՀ-ի հետ հարաբերությունների արագ զարգացմամբ: Հիշեցնում է` համաձայնագրի ստորագրումով նախատեսվում էր, որ ԵՄ-ն ՀՀ-ին 160 միլիոն եվրո պետք է տրամադրեր, բայց հայտարարվել է, որ գումարն ավելացվելու է 20-25 տոկոսով: «Սա նշանակում է, որ ԵՄ-ն կարեւորում է Հայաստանի քաղաքական կամքը»,- ասաց Աննա Կարապետյանը:

Համաձայնագրի արդեն կիրարկման փուլում, բանախոսը մեր կողմից կարեւոր է համարում գործընթացի թափանցիկության ապահովումը: Ասում է` բարեփոխումները, որոնք իրականացվելու են, պետք է անդրադառնան հասարակ քաղաքացիների վրա: Իսկ ԵՄ-ն, իր կարծիքով, պետք է դասակարգումը վերացնի: Խոսքը 2013-ից հետո ստեղծված դասակարգման մասին է`ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած եւ չստորագրած երկրներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031