Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակների դեպքում շարժական կապի օպերատորները պետք է ապահովեն շուրջօրյա փոխգործակցությունը ԱԻՆ-ի հետ

Դեկտեմբեր 26,2017 11:46

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 26-ի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի օպերատորների կողմից ազդարարման և իրազեկման մասին» հարցը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է, որ արտակարգ իրավիճակների դեպքում, պատշաճ ազդարարման և իրազեկման ապահովման նպատակով, հանրային շարժական կապի օպերատորները պետք է ապահովեն շուրջօրյա (ներառյալ ոչ աշխատանքային օրերը) փոխգործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ։

Միևնույն ժամանակ, օպերատորները պետք է խմբավորեն իրենց շարժական կապի ցանցերում օգտագործվող հեռախոսահամարներն՝ ըստ ՀՀ մարզերի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պահանջի դեպքում՝ կարճ հաղորդագրությամբ տեղեկատվություն ուղարկեն արտակարգ իրավիճակի վերաբերյալ՝ նախարարության ներկայացրած կարճ հաղորդագրության բովանդակությանն ու պայմաններին համապատասխան։

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031