Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի որոշմամբ, Գյումրու ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մանկաբարձ- գինեկոլոգ Լիանա Աբրահամյանը, նույն ծննդատան ծննդօգնության պատասխանատու Լիլիկ Պողոսյանի դուստրը։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին, տնօրենի պաշտոնը զբաղեցնող Վարդան Սարգսյանի պայմանագրի ժամկետը դեկտեմբերի 15-ին լրացել էր։
Հիշեցնենք, որ Վարդան Սարգսյանը գեներալ Մանվել Գրիգորյանի կադրերից է․ Գյումրու ԵԿՄ կառույցի նախկին նախագահն է։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն առաջարկել են լինել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն հրաժարվել է։
Պարոն Բզնունու փոխանցմամբ, Լիանա Աբրահամյանը ծննդատան աշխատակից է, նա կպաշտոնավարի այնքան ժամանակ, մինչև մրցույթ հայտարարվի ու հաղթող ճանաչվի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ