Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Մկրտչյան. Չենք կարողանում որոշել՝ այս կամ այն սննդամթերքում հայտնաբերված վնասակար նյութերը սպառողի վրա ինչ հետեւանքներ կարող են թողնել. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 26,2017 11:19

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե երկրում սննդի որակի, սննդի արտադրության տեխնոլոգիական ողջ պրոցեսի հիգիենիկ, նորմատիվ խնդիրների լուծման վերաբերյալ վերահսկելիությունը ապահովելու խնդիր կա։

«Կառավարման խնդիրն առաջացել է հենց 2004-2005 թվականներին՝ առաջին կոալիցիոն կառավարության ժամանակ, երբ գյուղատնտեսության եւ առողջապահության սննդի վերահսկման ֆունկցիաները տարանջատվեցին։ Կառավարությունը բավականին լուրջ սխալ արեց, երբ շատ հանգիստ առողջապահությունից սննդի հիգիենայի խնդիրները վերցրեց եւ տարավ գյուղատնտեսության նախարարության համակարգ։ Այսինքն՝ մարդու առողջությունը եւ սննդի անվտանգության խնդիրները միմյանցից կտրեց։ Իսկ առողջապահության նախարարությունը պարբերաբար սկսեց հետ քաշվել խնդրից։ Անգամ չենք կարողանում որոշել՝ այս կամ այն սննդամթերքում հայտնաբերված վնասակար նյութերը վերջապես սպառողի վրա ինչ հետեւանքներ կարող են թողնել։ Մենք գրականության տվյալներով կարողանում ենք անուղղակիորեն խոսել, թե հայտնաբերված նիտրատները, ֆոսֆատները վնասակար ինչ ազդեցություն կարող են թողնել մարդու օրգանիզմի վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Ա. Մկրտչյանը։

Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համոզված նշեց նաեւ, որ սննդի անվտանգության ոլորտում կա մասնագիտական ներուժի խնդիր, մասնավորապես սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը (խոսքը Իշխան Կարապետյանի մասին է-Ա.Հ.) սննդի արդյունաբերության ոլորտից է։ Իսկ ըստ Մկրտչյանի՝ այդ ոլորտի մարդը մասնագիտական գիտելիքներով օժտված չի կարող լինել. «Տեխնոլոգիական գործընթացի որոշակի տեղեկություններին տիրապետելը կամ երշիկ արտադրելու բիզնեսին ծանոթ լինելը, կարճ ասած, նախկին բիզնեսմենը չի կարող վերահսկման ծառայություն իրականացնել։ Չի կարելի նման բան անել, հետո ինչ, որ իրար հետ մտերիմ են, ախպեր կամ ընկեր են։ Ավելին՝ իր նշանակումից հետո շատ մասնագետներ սննդի տեսչությունը թողեցին ու հեռացան»:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031