Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյան. Չկա չհամակարգված աշխատանք, կա ճգնաժամերին արձագանքելու առաջին փուլում որոշակի աններդաշնակություն. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 26,2017 10:56

Հարցազրույց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

– Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ փրկարար ծառայություններն առաջին անգամ ստիպված էին լայնածավալ արտակարգ պատահարի դեմ պայքարել՝ նկատի ունեմ Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհը, եւ ակնհայտ դարձավ, որ համապատասխան կառույցները ո՛չ տեխնիկապես եւ ո՛չ էլ ֆիզիկապես նման իրավիճակներին պատրաստ չեն, ինչո՞ւ։

– Հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում էին տեւական ժամանակ հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանը, հրդեհի ընթացքում առկա ուժեղ քամին, տեղանքի կտրատված, բարդ ռելիեֆը եւ ցամաքային ճանապարհների բացակայությունը։ Կրակի շատ օջախներին դժվար էր հասնել անգամ ոտքով, էլ չեմ խոսում հրշեջ մեքենայի մասին։

Պետք է նշեմ նաեւ, որ արգելոցը զգայուն էկոհամակարգ է, որտեղ չի կարելի կոշտ միջամտություններ անել՝ հիդրոտեխնիկական կամ ճանապարհային ենթակաոուցվածքների առումով։ Մեր հրշեջ-փրկարարները գրեթե 2 շաբաթ անհավասար կռիվ են մղել կրակի դեմ՝ անձնազոհաբար պայքարելով յուրաքանչյուր ծառի համար։

Միեւնույն ժամանակ նշեմ, որ հրդեհը բավական կարճ ժամանակում է մարվել, քանի որ նույնիսկ մեզնից շատ ավելի լավ պատրաստված երկրները խոշոր անտառային հրդեհների դեպքում լուրջ խնդիրների առաջ են կանգնում եւ դիմում միջազգային օգնության։

Այս տարին, ընդհանրապես, առատ էր նման դեպքերով եւ ոչ միայն մեր տարածաշրջանի երկրներում, այլեւ եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու հարեւան Վրաստանում։ 2010թ. Մորդովիայում անտառային հրդեհների մարման համար մենք օգնության ձեռք ենք մեկնել Ռուսաստանին, իսկ այս տարի՝ Վրաստանին, որի համար մեր փրկարարները բարձր պարգեւների են արժանացել այդ երկրների ղեկավարության կողմից։

– Այդ իրավիճակը նման էր ապրիլյան 4– օրյա պատերազմական գործողությունների օրերին հայկական բանակի անպատրաստվածությանը։ Այդ ժամանակ Դուք փոխնախարար էիք։ Ինչո՞ւ չի ստացվում համակարգված աշխատանքը պետական գերատեսչությունում։

– Չկա չհամակարգված աշխատանք, կա ճգնաժամերին արձագանքելու առաջին փուլում որոշակի աններդաշնակություն, որը շատ կարճ ժամանակահատվածում շտկվում է եւ երբեւէ չի վերածվում խուճապի, որոշումները կայացվում են ճիշտ ժամանակին։

Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, այն ուղղակիորեն կապված է մեր տնտեսական զարգացվածության մակարդակի հետ։ Անշուշտ, քաղված դասերը պարտադրում են ավելի շատ ուշադրություն դարձնել ճգնաժամերին արձագանքման պատրաստվածության, գործողությունների պլանավորման եւ կանխատեսման գործընթացներին։ Այնուամենայնիվ, չեմ կարող չնշել, որ բոլոր օղակների ղեկավարներն ու անձնակազմերն անձնուրաց աշխատում են թե՛ մարդածին (ներառյալ մարտական գործողություններն ու պատերազմները), թե՛ բնական աղետներին արձագանքելու ժամանակ։

– Աստված մի արասցե, Հայաստանում նորից երկրաշարժ տեղի ունենա, մեր սեյսմիկ եւ փրկարար ծառայությունները նման իրավիճակում գործելուն պատրա՞ստ են, թե՞ հետո պետք է պարզենք, որ այնտեղ էլ խնդիր ունենք։

– Գիտեք ինչ, երկրաշարժը պարզապես բնական երեւույթ է. մարդիկ մահանում են վատ կառուցված շենքերից, անվտանգության վարքականոններին չտիրապետելուց կամ դրանք խախտելուց։ Օրինակ՝ գիտեք, որ Սպիտակի երկրաշարժից հետո շատ մարդիկ մահացել են ոչ ճիշտ ցուցաբերված օգնության պատճառով, շենքերը կառուցված են եղել ավելի ցածր բալայնության հաշվարկով, չկար փրկարար ծառայություն եւ այլն։ Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031