Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարի տեղակալի հարվածների հետեւանքով զինվորի փայծաղը հեռացրել են

Դեկտեմբեր 26,2017 10:36

Դեկտեմբերի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ մեկնարկել է Միհրան Ոսկանյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրվում է այն բանում, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության`Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը, 2016թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, շարքային Միքայել Արսենի Տեր-Մինասյանի նկատմամբ, ձեռքով հարվածել է նրա պարանոցին, պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին`պատճառելով փայծաղի սուբկապսուլյար հեմատոմայի պատռվածքի, ներքին արյունահոսության ձեւով առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Դրանից հետո, 2016թ. դեկտեմբերի 17-ին Մ. Տեր-Մինասյանը շտապ կերպով վիրահատվել է, նրա փայծաղը հեռացվել է:

Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») եւ 358.1 հոդվածի 1-ին մասով («Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031