Քիչ առաջ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով Գյումրի բժշկական կենտրոն են դիմել երկու կանայք՝ 1971 թվականին ծնված Ղ․Հ․-ն ու 1980 թվականին ծնված Ծ․Գ-ն։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, Ղ․Հ-ն հիվանդանոց է տեղափոխվել որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածքով, նրան ներկայումս վիրահատում են։
Մյուս կինը՝ Ծ․Գ-ն ստացել է որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածք, ձախ կրծքագեղձի շրջանում ծակած-կտրած վերք, ձախ ստորին վերջույթի պճեղների կոտրվածք, նա վերակենդանացման բաժանմունքում է։
Կանայք հիվանդանոց են տեղափոխվել ոչ թե շտապօգնության մեքենայով, այլ ծանոթի մեքենայով։ Վերջիններս պատմել են, թե իրենց դանակահարել է կոշկակարը, որի մոտ կոշիկ են պատվիրել․ վերջինս ոչ սթափ վիճակում է եղել։
Այլ մանրամասների կանդրադառնանք վաղը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ