«Տեղեկացնում ենք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող երկու հացադուլավոր Սասնա Ծռերը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, պահվում են անմարդկային պայմաններում։ Նրանց մեկուսացրել են խոնավ, ցուրտ և չջեռուցվող խցերում, իսկ փաստաբանների դիմումին դեռ պատասխան չի տրվել ոչ ՔԿՀ-ի և ոչ էլ ՔԿՀ-ների վարչության կողմից։ Իսկ այսօր Սմբատ Բարսեղյանին ՔԿՀ-ն մերժել է բրդյա վերմակ փոխանցել։ Սա ոչ այլ ինչ է քան խոշտանգում հացադուլի մեջ գտնվող ապստամբների նկատմամբ»։
Ս․Սիմոնյան