Վաղը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում մեկնարկելու են արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:
Հայաստանը ներկայացված է լինելու ներկայացուցչական կազմով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսիսյանը: Կանանց պայքարում հանդես են գալիս Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Մրցաշարերի ընդհանուր մրցանակային ֆոնդը $2 միլիոն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ