Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամյանը` նախագահի ասած 10 հազար դոլարի հասնող ՀՆԱ-ի մասին. «Ուղղակի ասել ու անել, դա հնարավոր չէ, պետք է լավ աշխատել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2017 20:55

2017-ը կփակենք մոտ 6 միլիարդ 700 միլիոնով: Այս մասին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր դեռ սեպտեմբեր ամսին: Տարեվերջին մնացել է մի քանի օր, ինչպիսի ցուցանիշով դեկտեմբերի 31-ին կամփոփվի, որքան կկազմի պետական պարտքը, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց.

«Որպեսզի անվանական ցուցանիշների մեջ սխալված չլինեմ՝ տոկոսներով ասեմ: ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) մեջ պետական պարտքն, ակնկալում ենք, 55.1% կլինի տարեվերջին: Մյուս տարի, առանց կենտրոնական բանկի, կառավարության պարտքը ՀՆԱ-ում 50 %-ի շրջանակներում կլինի: Ներքին պարտքը անվանական ցուցանիշներով 1 միլիարդ 260 միլիոն դոլարի կարգի կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարը վստահեցրեց՝ եթե վերջին 2 տարիներին ՀՆԱ-պարտք ցուցանիշը 7 տոկոսային կետով էր աճում, ապա 2017-ին դա կիսով չափ կրճատվել է. «2018-ին մենք ակնկալում ենք, որ ՀՆԱ- պարտք ցուցանիշը կսկսի նվազել»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս հայտարարել է. «Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի»:

Aravot.am-ը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր է հասնել նախագահի ասած ցուցանիշներին, ե՞րբ կհասնենք, հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը մեծապես կախված է արտաքին ազդակներից:

«Ուղղակի ասել ու անել, դա հնարավոր չէ, պետք է լավ աշխատել, ներդրումներ են հարկավոր»,-ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տարին քանի՞ տոկոս տնտեսական աճով կամփոփվի, նախագահը 6% էր նշել, տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը 7% էր նշել, ոլորտի այլ պաշտոնյաններ 4.5% են նշել: Այս դիտարկմանն ի պատասխան՝ ֆինանսների նախարարն ասաց՝ «4.5% տնտեսական աճը երկարաժամկետ մոդելն է: Մենք ունենք տնտեսական ակտիվության առաջանցիկ թիվ (7.3%), քան ակնկալում էինք, տնտեսական աճը կտարբերվի ակտիվությունից: Մենք կանխատեսել էին 4.3%, բայց վստահ ենք, որ 5.5%-6 % աճ կլինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031