Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նախագահն է, մի բան կանի». Հրաչյա Հարությունյանի ընտանիքը հույսը չի կտրել ՀՀ նախագահից

Դեկտեմբեր 25,2017 18:40

2013 թ ՌԴ-ում 6 տարի 9 ամիս ազատազրկման ենթարկված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նամակին ՀՀ նախագահը դեռ չի պատասխանել:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց Հարությունյանի կինը՝ Անահիտը:

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ Հայաստան տեղափոխված Հարությունյանը ներման խնդրագրով նամակ էր ուղարկել Սերժ Սարգսյանին։

«Ոչ մի պատասխան չենք ստացել, բայց հույսներս չենք կտրում, երեւի տոն օրերից հետո պատասխան կլինի, հույս ունենք, որ լավ կլինի, մեր նախագահն է, մի բան կանի»,- ասաց Հարությունյանի կինը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի նամակում, մասնավորապես ասված է․ «Հարգելի պարոն նախագահ, 2013 թ հունիսի 13-ին ես մեկնել էի Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով։ Մեկ ամիս աշխատեցի որպես կամազ մակնիշի ավտոմեքենայի վարորդ, որից հետո պատահեց դժբախտ պատահար։ Գործի ընթացքում ավտոմեքենայի արգելակները չաշխատեցին, որը նկատելով փորձեցի շրջել մեքենան, որպեսզի ոչ ոքի չվնասեմ։ Սակայն այդ պահին առջեւումս հայտնվեց ավտոբուս՝ լի ուղեւորներով։ Արդյունքում զոհվեց 18 մարդ, վիրավորվեց՝ 60-ը։ ՌԴ-ում ինձ դատապարտեցին 6 տարի 9 ամիս ազատազրկման։ 20.07.2017 թ․ Ձեր շնորհիվ ինձ տեղափոխեցին ՀՀ։ Ես հանդիսանում եմ Արցախյան պատերազմի կամավոր, մասնակցել եմ ԼՂՀ պատերազմին։ Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 1996թ․ դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանի պարգեւատրվել եմ 1992-1994 թթ․ մարտական գործողությունների մասնակից կրծքանշանով։ Ես ՌԴ էի մեկնել որդուս շիրմաքարը կառուցելու նպատակով։ Այժմ դիմում եմ Ձեզ խնդրանքով, որպեսզի ներում շնորհեք ինձ՝ հետագայում կյանքս դասավորելու ակնկալիքով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031