Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզպետի խորհրդականի սպանությանը նախորդել է կնոջ նկատմամբ բռնություն, ծաղրուծանակ». Փաստաբան

Դեկտեմբեր 25,2017 18:20

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կինը մեղսունակ է ճանաչվել, այս գործով նախաքննությունն ավարտին է մոտենում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպան՝ փաստաբան Նաիրա Պետրոսյանը:

Նրա խոսքով, արդեն ստացել են նաեւ իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխանները. «Անպատասխան է մնացել շատ կարեւոր հարց հոգեբանական վիճակի վերաբերյալ, նորից միջնորդություն ենք ներկայացրել, որ որոշվի՝ ինչ հոգեվիճակում է գտնվել, նախաքննության ավարատական փուլում ենք»:

Ըստ փաստաբանի՝ համալիր փորձաքննության մասով իր պաշտպանյալը մեղսունակ է ճանաչվել. «Բայց կոնկրետ հոգեբանական մասով, փորձագետը չի պատասխանել՝ ինչ հոգեվիճակում է եղել իմ պաշտպանյալը դեպքի պահին: Ըստ գործի փաստական տվյալների եւ իմ պաշտպանյալի հոգեկան վիճակի՝ ակնհայտ է, որ դեպքը աֆեկտի վիճակում է կատարված, ու փորձագետը այս առումով որեւէ նշում չի կատարել»:

Եթե փորձագետն արձանագրի՝ կինը ամուսնուն սպանել է աֆեկտի վիճակում, ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալն ավելի մեղմ պատասխանատվության կենթարկվի:

Հիշեցնենք, որ սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ մարզպետի խորհրդականի սպանությանը նախորդել է բռնություն. «Տուժողի կողմից գործադրվել է բռնություն, ծաղրուծանակ, գործի նյութերով բոլորն արձանագրված է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031