Այսօր Aravot.am-ը Շիրակի պետական համալսարան հյուրընկալված Արցախի հերոս, լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանից՝ Կոմանդոսից հետաքրքրվեց, թե կիսո՞ւմ է հնչեցրած այն տեսակետները, որ անհապաղ պետք է վերադարձնել ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական ուժերի կորցրած 800 հեկտար տարածքը։
«Ո՛չ, այս պահին չպետք է անել, այդ դիրքերը շատ լուրջ դիրքեր են, ցավալի է, որ կորցրել ենք, բայց կունենանք մեծ կորուստներ։ Նոր դիրքեր պետք է ստեղծենք, որը և հիմա ստեղծում ենք»,- ասաց գեներալը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ահա զինուորական մը որուն խօսքերը կ՛ընդունիմ առանց այլ և այլի քանի անձին պարկեշտութիւնը տարակոյս չի վերցներ – Որքան փափաքելի պիտի ըլլար նման հերոսական բայց պարզ նկարագիրով զինուորկաններու ներկայութիւնը տիրող ըլլար հայկական բանակին մէջ և օրինակ ծառայէր նորահաս սերունդին;