Արցախ այցելողներին Ադրբեջանի «սև ցուցակում» ներառելու և մարդկանց ահաբեկելու քաղաքականությունը հակառակ ազդեցությունն է թողել. արդյունքում 2017թ. Արցախ ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի: Այս մասին իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը, որը հենց նույն մեղադրանքով 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել Բաքվում:
«Թե ինչ են արժեցել միայն հրեական ջարդերի կոչերը, որոնք գոչում էին ցուցարարները Բաքվի դատարանի առաջ, որտեղ ինձ դատում էին (իսկ այդ երկրում ցույցերը կազմակերպվում են իշխանությունների կողմից), դատե՛ք ինքներդ: Պարադոքսալ կերպով՝ փորձելով վախեցնել աշխարհին, թզուկ Ադրբեջանն ընդհակառակը, նպաստեց նրան, որ 2017թ. Արցախ այցելել է կրկնակի ավելի զբոսաշրջիկ, քան մեկ տարի առաջ: Դրանց թվում էին իմ ընկերները Մերձբալթիկայից՝ Ալեքսանդր Ալիմովը և Իվան Ուտինասը Լատվիայից, Սլավա Գորբունովը Լիտվայից և այլք: Նրանք հիանալի ֆիլմ են նկարել այդ սքանչելի երկրամասի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշարձանների մասին: Նայե՛ք, վստահ եմ՝ դուք էլ կցանկանաք այնտեղ լինել»,- գրել Լապշինը՝ գրառմանը կցելով ֆիլմի թիզերը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ