Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ազգային արխիվի տնօրեն. «Ընդունել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաթղթերը»

Դեկտեմբեր 25,2017 16:36

«Հայելի» ակումբում դեկտեմբերի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ 2017 թ. ընթացիկ աշխատանքից բացի, իրենց համար կարևոր էր արխիվային փաստաթղթերի մշակումը: Նրա ձեւակերպմամբ, հաճախորդների սպասարկումը նույնքան կարեւոր է եղել. «Այսօր առանց արխիվային տեղեկանքի Ռուսաստանի Դաշնությունում ոչ ոք չի կարող թոշակ ստանալ»: Նրա խոսքերով, այժմ ամեն ինչ դյուրացվել է, եւ քաղաքացին պատասխան է ստանում էլեկտրոնային ճանապարհով:

Պարոն Վիրաբյանն անդրադարձավ նաեւ հրատարակություններին, մասնավորապես` «Հայկական եկեղեցիների պատմական ուղին» գրքին: Վերջինս երկլեզու է` ռուսերեն և հայերեն, նվիրված է Նոր Նախիջեւանի պատմությանը:

Հայաստանի ազգային արխիվը մի քանի գիրք է նախապատրաստում, դրանցից մեկը նվիրված է Երեւանի պատմությանը:

Ամատունի Վիրաբյանը խոսեց նաեւ համալրումների մասին: «Այս տարի ընդունեցինք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաթղթերը, աշխատանք ենք տանում ընդունելու նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը 98-2008 թթ., ընդունել ենք առաջին եւ երկրորդ Ազգային ժողովների փաստաթղթերը, կառավարության ամբողջ արխիվը տեղափոխվել է Հայաստանի ազգային արխիվ: Բացառությամբ ՊՆ-ի, ԱԳՆ-ի եւ ԱԱԾ-ի, բոլոր պետական մարմիններն իրենց փաստաթղթերը հանձնում են մեզ»,-հայտնեց Ամատունի Վիրաբյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031