Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը դեկտեմբերի 25-ին կայացած ասուլիսում հայտնեց, որ ի թիվս այլ նախագծերի իրականացման` պատրաստվում են միջազգային մրցույթ հայտարարել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ինքնատիպ բեմադրության համար:
«Թող բեմադրության օրիգինալ առաջարկներ ներկայացնեն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, թող մրցույթին մասնակցեն հայերն ու ոչ հայերը»,-ասաց մաեստրոն: Ապա հավելեց, որ այդ մրցույթը միջոց է հայ կոմպոզիտորներին հանրահռչակելու եւ Ազգային օպերային թատրոնի անունը այդ համատեքստում հնչեցնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Առաջարկում եմ, մրցույթ հայտարարել ,,Անուշ,,- ի մակարդակի նոր օպերա ստեղծելու համար … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան