Լրահոս
Օրվա լրահոսը

16 ներկրող խախտում է թույլ տվել. ՍԱՊԾ պետը՝ վտանգավոր թռչնամսի մասին

Դեկտեմբեր 25,2017 15:57

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում հայտնաբերված վտանգավոր թռչնամսի ահազանգի հետքերով վերջերս ստուգել է 16 ներկրող ընկերությունների. արձանագրվել են խախտումներ, եղել են արտադրության կասեցումներ, իսկ շուկայից հանվել են թռչնամսի վտանգավոր խմբաքանակները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը՝ հավելելով, որ մշտադիտարկումներն այսօր էլ շարունակվում են:

Կարապետյանը նշեց. «ԵԱՏՄ-ից ներկրվող բեռների վերահսկողությունն արվում է փաստաթղթային ուսումնասիրության շրջանակում. եթե իրացման ցանցերում ահազանգ է լինում, խախտումը բացահայտվում է»: Առհասարակ, ՍԱՊԾ պետի խոսքով, երրորդ երկրներից ներկրված ապրանքների 90-ը համարվում է ռիսկային եւ ստուգվում է:

Իսկ ահա թռչնամիս արտադրող տեղական ընկերություններում վերահսկողությունն այսօր էլ իրականացվում է, արդյունքներն էլ առաջիկայում պարզ կլինեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031