Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. «Չպետք է կանխավարկած ընդունել, որ եթե անձը հայտնի է քրեական աշխարհում, ուրեմն նա որեւէ ներդրում չպիտի անի երկրում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2017 15:48

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր անդրադառնալով «Շնող ՀԷԿ»-ի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին՝ թե արդյոք նախարարի համար մտահոգիչ չէ, որ այդ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրողներից մեկը հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանն է, որն, ըստ մամուլի, կապ ունի քրեական աշխարհի հետ, պատասխանեց. «Քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է եւ հնարավորություն է տալիս շատ միջոցներ ներգրավել, դրանք պետք է իրականացվեն օրենքների պահանջներին համապատասխան»:

Նախարարի խոսքերով՝ «Եթե դուք ինձ հարցնում եք՝ որպես տնտեսագետի, ինձ համար չափազանց կարեւոր է ներդրումների հոսքը Հայաստան: Եթե հարցնում եք՝ որպես իրավաբանի, չափազանց կարեւոր է այդ ներդրումների ծագումը, եթե որպես կառավարության անդամ եք հարցնում, ասեմ, որ քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է եւ հնարավորություն է տալիս ներգրավել շատ միջոցներ, ապա այդ բոլորը պետք է իրականացվեն օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանը միացել է փողերի լվացման եւ ապօրինի շրջանառության դեմ միջազգային կոնվենցիաներին, թույլ տվեք իրավասու մարմինները քննեն, բայց որպես կառավարության անդամ, ես կոչ եմ անում բոլորին ներդրումներ անել երկրի ներսում, առաջին հերթին բնապահպանության ոլորտում»:

Մինասյանն ասաց. «Չպետք է կանխավարկած ընդունել, որ եթե անձը հայտնի է քրեական աշխարհում, ուրեմն նրա կողմից որեւէ ներդրում չպիտի լինի երկրում»:

Մանրամասն՝  տեսանյութում

Ընդ որում, նախարարը հստակ չպատասխանեց՝ արդյոք իր համար մտահոգիչ է, որ երկրում բնապահպանության ոլորտում ներդրում է կատարում մի անձ, որի մասին բազմաթիվ հրապարակումներ կան, թե ինչպիսի ակտիվ մասնակցություն ու կապեր ունի քրեական աշխարհում, սրանով իսկ ներդրումների համար նախատեսված գումարների ծագումն էլ կասկածելի է. «Ինձնից ի՞նչ պատասխան եք ուզում ակնկալել, իսկ դուք բոլոր անձանց մասին ունե՞ք այդպիսի տեղեկատվություն: Ձեր շրջապատում դուք պարզե՞լ եք՝ քանի մարդ կա, որ քրեական աշխարհի հետ կապեր ունի»:

Արծվիկ Մինասյանն ասաց՝ եթե լրագրողի հայտարարությունը իրականություն է, ապա դա վարույթ հարուցելու հիմք է: Ընդ որում, լրագրողը մեջբերեց ԱՄՆ-ի պետական կառույցի հրապարակումը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031