Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ Ախթալայի կոմբինատի վթարի մասին. «Քննությունից հետո պարզ կլինի՝ քրեակա՞ն, թե՞ վարչական պատասխանատվության ենթարկել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2017 15:15

Այսօր Aravot.am-ը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց «Ախթալա ԼՀԿ»-ի Նահատակ ձորի պոչամբար գնացող պոչերի խողովակների օրերս պայթելու եւ պոչանքների դպրոցի տարածք ու Դեբեդ գետը լցվելու մասին: Մենք մասնավորապես հետաքրքրվեցինք՝ արդյոք պատասխանատվության կենթարկվի՞ կոմբինատի ղեկավարությունը, քանի որ նման դեպքերը պարբերաբար են տեղի ունենում, եւ արդյոք ուսումնասիրվո՞ւմ են այդ պոչանքների հետեւանքով հասցված շրջակա միջավայրի վրա վտանգավոր մետաղների ազդեցությունը, արդյոք փորձանմուշներ վերցվե՞լ են:

Արծվիկ Մինասյանի խոսքերով՝«Տեսչությունում հարուցված վարույթ կա, ես այս պահին ձեռնպահ կմնամ կոնկրետ հայտարարություններ անելուց, որովհետեւ վարույթի ընթացքում թե փորձանմուշներ եւ թե փորձաքննության ընթացակարգ նախատեսված է: Բացի այդ, տեսչական մարմինը որոշելու է այնտեղ զննություններ իրականացնել, թե զննության համակարգով ամբողջական խնդիրները բացահայտել: Այս պահին այն գտնվում է տեսչական մարմնի ուղիղ հսկողության տակ, եւ անմիջական ներկայացվածությունը կա»: Նախարարի ներկայացմամբ՝ գործի քննության ավարտից հետո պարզ կլինի՝ ընկերությանը վարչակա՞ն, թե՞ քրեական պատասխանատվության ենթարկել:

Մեր այն հարցին՝ գլխավոր խնդիրներից մեկն էլ այդ ընկերության հետ կապված Նահատակ պոչամբարն է, որը անվտանգ չէ եւ լցված է, այս խնդիրը նախարարությունն ինչպե՞ս է պարտադրելու լուծել, նախարարը պատասխանեց, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են նաեւ պոչամբարներին:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարը վստահեցրեց, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, նախատեսվում է, որ նախարարությունը հնարավորություն կունենա ընդերքշահագործողների աշխատանքներին անմիջապես հետեւել եւ նույնիսկ կանգնեցնել աշխատանքները. «Այս փոփոխությունների արդյունքում, ընդերք շահագործողը պետք է ներկայացնի պոչամբարի հստակ պլան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Արծվիկ Մինասյանն ասաց, որ այսօր ունենք 21 պոչամբար, եւ խնդիրը միայն Նահատակ պոչամբարում չէ. «Շատ պոչամբարներ ունենք, որոնք իրենց վտանգավորությամբ կարիք ունեն այսօր անմիջական գործողությունների»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031