Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական եկամուտների հավաքագրումը շարունակում է մնալ Լոռու մարզի ցավոտ հարցերից մեկը

Դեկտեմբեր 25,2017 15:02

Այսօր հրավիրված տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անդրադարձավ աղբահանության ու սանիտարական մաքրման ուղղությամբ մարզում իրականացվող աշխատանքների կանոնակարգմանը: Նա մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին եւ պատասխանատու պաշտոնյաներին հորդորեց, այսուհետ այլ տուրքերի հավաքագրման հետ միասին ուշադրություն դարձնել նաեւ աղբավճարների հավաքագրմանը:

«Ինչպես սեփական եկամուտների, այնպես էլ աղբավճարների հավաքագրումը պետք է դրվի ՏԻՄ-ի, փոխմարզպետները՝ իրենց տարածքների եւ ֆինանսական վարչության վրա, որը պետք է փոխմարզպետներին եւ ՏԻՄ-ին  պարբերաբար հաշվետվություն ներկայացնի: Իսկ աղբավայրի բնապահպանական ու քաղաքաշինական նորմատիվների մասով կզբաղվի քաղաքաշինությունը: Ունենք մի քանի հոդվածներ, որ պարբերաբար ուշադրություն ենք դարձնում, ավելացնում ենք նաեւ աղբավճարների հավաքագրումը՝ ըստ համայնքների: Համայնքը բյուջեով ինչքան է նախատեսել, եւ ըստ այդ տարիների կազմում ենք ժամանակացույց: Տեղական տուրք, հողի հարկ եւ այլն ուշադիր ենք լինում, նույնն էլ աղբահանությունն է»,- ասաց Արթուր Նալբանդյանը:

Սեփական եկամուտների հավաքագրումը շարունակում է մնալ մարզի ցավոտ հարցերից մեկը: Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 22-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 205 մլն 735 հազ. դրամ: Մարզը տարեկան պլանից հետ է 120 մլն 229  հազ դրամ, հողի հարկի գծով՝ 58 մլն 125 հազ. դրամ, գույքահարկի մասով՝ 19 մլն 453 հազ. դրամ, իսկ տեղական տուրքերի մասով հետ է  մնում 2 մլն 812 հազ. դրամով:

«Հիմնական որպես խնդրահարույց համայնքներ կարելի է առանձնացնել Շիրակամուտ համայնքը, որն այս պահի դրությամբ 2 մլն 917 հազ. դրամի պարտք ունի, Սարամեջ, Սարհարթ, Նոր խաչակապ համայնքները: Տաշիրում՝ Տաշիր, Մեծավան եւ Սարչապետ համայնքները, Թումանյանի տարածաշրջանում հիմնական խնդիրը կայանում է 3 համայնքների մեջ՝ Ախթալան 7 մլն, Ալավերդին՝ 10 մլն դրամ եւ Օձուն համայնքը՝ 8 մլն դրամ:  Ստեփանավանի տարածաշրջանում հետ ենք 19 մլն  811 հզ դրամով, որից Ստեփանավան համայնքը՝ 5 մլն 600 հազ. դրամ, Գյուլագարակը՝ 7 մլն 400 հազ, Լոռի բերդը՝ 6 մլն 740 հազ»,- տեղեկացրեց Հրայր Պապոյանը:

Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարեց տոնական օրերին վերահսկել առողջապահական հիմնարկների կողմից իրականացվելիք հերթապահությունը:

«Տոնական օրերին ստացիոնար եւ ամբուլատոր հատվածներում, շտապօգնության ծառայությունում առավել որակյալ մասնագետների հերթապահություն կկազմակերպվի: Ամբուլատոր հատվածի հետ կապված տնային հերթապահություն է նշանակվել»,- տեղեկացրեց վարչության պետ Սամվել Լամբարյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031