Լոռու մարզի Ձորագետ համայնքի տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին ցուցանակ է տեղադրված, որին գրված է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի վերանորոգումը կավարտվի 2018թ. փետրվարի 20-ին: Ակնհայտ է, որ 2018թ. փետրվարի 20-ին այդ ճանապարհի վերանորոգումն ավարտված չի լինի: Մեր տեղեկություններով`ասֆալտապատվել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մեկ երրորդ մասը, այդտեղ դեռ մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվեն:
Վանաձոր-Ալավերդի մոտ 35 կմ հատվածի նորոգումը մեկնարկել է 2016թ. սեպտեմբերի 14-ից, այդ օրվանից Վանաձոր-Ալավերդի հատվածում երթեւեկությունը դադարեցվել է: Նշված ավտոճանապարհի նորոգման աշխատանքները կատարվում են եվրոպական ներդրումային բանկից ստացված վարկային միջոցներով: Նորոգման աշխատանքներում ընդգրկված է 3 կազմակերպություն`«Կապավոր», «Ճանապարհ» եւ «Արարատյանշին» ՍՊԸ-ները:
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի նորոգման ուշացման պատճառով տուժում են Լոռու եւ Տավուշի մարզերի բնակիչները: Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու միկրոավտոբուսները եւ ավտոբուսները Վանաձոր են հասնում եւ վերադառնում ձմռան ամիսներին վտանգավոր Օձունի ոլորաններով, շրջանցիկ`Ստեփանավանի տարածաշրջանով ձգվող ճանապարհով, անցնելով լրացուցիչ մոտ 35 կմ: Դրա հետեւանքով ուղեվարձը թանկացել է: Նախկինում Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու ավտոբուսի տոմսի գինը 900 դրամ էր, միկրոավտոբուսինը`1200: Ներկայումս այդ երթուղու ավտոբուսի տոմսի գինը 1200 դրամ է, միկրոավտոբուսինը`1500: Ուղեւորները դժգոհում են, որ շրջանցիկ ավտոճանապարհն անցնելու համար նաեւ հավելյալ 40-50 րոպե ժամանակ են ծախսում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգարժան Ոսկան Սարգսյան Կարդացի Ձեր հոդվածը: Պարտադիր չէ ,որ Ոսկանը ամեն ինչ իմանա ,Բայց պարտադիր է, որ տիրապետի այն նյութին ,որի մասին գրում է: Նույն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մուտքի մոտ կա ևս մի ցուցանակ, որի վրա գրված է,որ Վանաձոր- Ալավերդի ճանապարհի0-17625մ հատվածի շինարարական աշխատանքները իրականացվում է Արարատճանշին և Դոռլիդեր ՀՁ-ի կողմից: Այսինքը Ձեր նշածԱրարատյանշին անվան մեջ մեկ տառի սխալ եք թույլ տվել; Միաժամանակ ուզում եմ Ձեզ հայտնել,որԱրարատճանշին ՍՊԸ շատ աշխատանքներ է կատարել հենց Տավուշի մարզում և շատ հայտնի Կազմակերպություն է: Լավ կլիներ որ հոդվածում վերլուծվեր նորոգման ուշացման պատճառները,ովքեր են թերացել և ինչու?
/