Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները

Դեկտեմբեր 25,2017 14:22

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են գյուղմթերքի արտահանումների և մթերումների, ինչպես նաև 2017 թվականին մեկնարկած ծրագրերի ընթացիկ արդյունքները:

Անդրադառնալով Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, որին մասնակցում է 15 ֆինանսական կառույց` փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված շուրջ 2.4 մլրդ դրամի վարկերից 16 վերամշակող ընկերությունների արդեն իսկ տրամադրվել է մոտ 1,2 մլրդ դրամ:

«Ծրագիրն ավելի ընդլայնված ծավալներով կշարունակվի նաև 2018 թվականին, վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամից կբարձրացվի մինչև 1 մլրդ դրամ», – նշել է Ռոբերտ Մակարյանը:

Ներկայացնելով 2017 թվականի ընթացքում գյուղմթերքի մթերումների ընթացիկ արդյունքները` փոխնախարարը նշել է, որ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 70 հազար տոննա պտուղբանջարեղեն, որից 45 հազար տոննա բանջարեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 61 հազար տոննա պտուղբանջարեղեն: Նրա խոսքով` խաղող վերամշակող ընկերությունների կողմից ընփացիկ տարում մթերվել է 110,9 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 109,8 տոննա խաղողի դիմաց:

Ռոբերտ Մակարյանն անդրադարձ է կատարել նաև մթերումների դիմաց իրականացվող վճարումների ընթացքին: Նրա խոսքով` այս պահի դրությամբ դեռևս պահպանվում է 2015 թվականին իրականացված մթերումների դիմաց «Վինար» ընկերության պարտքը, որը այս օրվա դրությամբ կազմում է 34 մլն դրամ: Փոխնախարարը միաժամանակ հույս է հայտնել, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի: Ռոբերտ Մակարյանը նաև տեղեկացրել է, որ 2017 թվականի կատարված մթերումների դիմաց վճարումները մոտ 90 տոկոսով իրականացված են, մնացած գումարները կնքված պայմանագրերի և վճարման ժամանակացույցերի համաձայն աստիճանաբար կմարվեն:

Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ արտահանումների գործընթացը խթանելու և հայկական գինեգործական արտադրանքն առաջ մղելու նպատակով վերջերս ստեղծվել և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որի աջակցությամբ մի շարք տեղական ընկերություններ հնարավորություն են ունեցել ընթացիկ տարում ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային ցուցահանդեսներին:

Փոխնախարարը նաև նշել է, որ խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման նպատակով նախատեսվում է առաջիկայում իրականացնել խաղողի այգիների քարտեզագրում, ինչը հնարավորություն կտա համապարփակ տեղեկատվություն ունենալ Հայաստանում աճեցվող խաղողի այգիների վերաբերյալ:

Ասուլիսի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև ընթացիկ տարում գյուղմթերքի արտահանման ցուցանիշները: Ըստ այդմ` այս պահի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 119200 տոննա պտուղբանջարեղեն: Պտուղբանջարեղենի հիմնական մասն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն:

Անդրադառնալով Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներին` Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը, դրանք կգործեն ամենօրյա ռեժիմով:

Ասուլիսի ընթացքում փոխնախարարն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույք¬ների սուբսիդավորման ծրագրին, որին մասնակցում է 5 ֆինանսական կառույց:

«Ըստ օպերատիվ տվյալների` ծրագրով շահառուներին տրամադրվել է շուրջ 2,5 մլրդ դրամ գումարի 557 միավոր վարկ: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.47 մլն դրամ: Ընթացքի մեջ է շուրջ 1,4 մլրդ դրամի գումարով ևս 288 միավոր վարկի տրամադրման քննարկումը», – հավելել է փոխնախարարը:

Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: Ներկա պահին ուսուցման արդյունքում տրամադրվել է 4200 հավաստագիր:

Իր խոսքում Ռոբերտ Մակարյանն անդրադարձել է նաև Հայաս¬տանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին, որով ըստ օպերատիվ տվյալների գյուղատն¬տեսական տեխնիկա է տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031