Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ-ն «ցեղասպանություն» կորակի 2014-ին Հյուսիսային Իրաքում եզդիների հետ կատարվածը

Դեկտեմբեր 25,2017 12:57

ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները թեեւ պաշտոնապես չեն միացել ՀՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Արմեն Աշոտյանի հեղինակած `«Եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունների կամ ցեղասպանություն կատարելու մասին» նախագծին, սակայն կողմ են: Այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:

Խոսքը, հիշեցնենք, 2014 թվականին եղդիների նկատմամբ Հյուսիսային Իրաքում տեղի ունեցածի մասին է:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, բանախոսն ասաց`այն, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը համահեղինակ են այս նախագծին, արդեն իսկ բացառում է կասկածները, որ իշխող ՀՀԿ-ն վերապահում կարող է ունենալ: Ավելի վաղ ինքը հայտարարել էր, որ ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չի կարող չսատարել: Այժմ հավելում է. «Մանավանդ, որ այս նախագիծը պետք է լինի անխոցելի`ելնելով ՀՀ –ի ազգային անվտանգության շահերից: Չենք կարող վտանգի տակ դնել Հյուսիսային Իրաքում բնակվող քրիստոնյա ժողովիդին»: Փաստում է`նաեւ ՀՀԿ խմբակցության նիստում, երբ Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է նախագիծը, որեւէ պատգամավոր չի ընդդիմացել. «Սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն ևս կմիանա»: Կոալիցիոն ՀՅԴ-ն ևս «կողմ» է արտահայտվել: Որոշակի վերապահումներ ունեն միայն «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ, իրենք ավելի վաղ նման նախագիծ ներկայացրել էին, այն պայմանավորվածության արդյունքում հետաձգվեց: Բայց Ռուստամ Մախմուդյանը կարծում է, որ խմբակցությունը «դեմ» չի լինի:

Ռուստամ Մախմուդյանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է: 2014-ին Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության մասին ինքը խոսել է նաեւ ԵԽԽՎ-ի ամբիոնից: Միացել է մեկ այլ պատգամավորի առաջարկին`հետաքննող խումբ ստեղծել այս առիթով:

Պատգամավորն այսօր ամփոփում էր իր մի քանի ամսվա պատգամավորական գործունեության արդյունքները: Մի քանի ուղղություններով է աշխատել`օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, մի շարք նախագծերի համահեղինակ է եղել, որոշներին տարբեր առաջարկներ է ներկայացրել, քաղաքացիների ընդունելություններ է արել: Քաղաքացիների ընդունելուց հետեւություններ էլ է արել. որոշ մարդիկ դիմում են պատգամավորներին ֆինանսական աջակցության համար, դատական կամ պետական մարմին դիմելու միջամտության ակնկալիք, իրավաբանական աջակցություն ստանալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031