Aravot.am-ը Ոստիկանության լրատվականից հետաքրքրվեց Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի տոնածառի տակ գտնվող արկղի ճակատագրով, որի մասին ԱԻՆ-ը հաղորդագրությամբ տեղեկացրել էր դեկտեմբերի 25-ի առավոտյան:
Ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ այս պահին դեռ աշխատանքներ են ընթանում տեղում եւ ավելին հայտնել չեն կարող: Հնարավոր չեղավ նաեւ պարզել, թե կասկածելի արկղում ինչ կար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ