ԱԻՆ-ի հաղորդմամբ 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ էր ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, ինչ պատճառով էլ դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Aravot.am-ը կապվեց Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հետ: Պարոն Մարուխյանն ասաց, որ կասկածելի արկղը ոչ թե իրենց, այլ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի տոնածառի տակ է գտնվել:
Aravot.am-ը Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանից մեկնաբանություն խնդրեց համալսարանի տոնածառի տակ գտնված արկղի վերաբերյալ: Ժասմեն Վիլյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանը կտա ոստիկանությունը:
Մանրամասներն` ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ