Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրք երիտասարդը վախեցրել է Էրդողանին՝ փորձելով գրկախառնվել նրա հետ (տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2017 12:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում գտնվող մի երիտասարդ վազելով բարձրացել է բեմ և փորձել գրկախառնվել Էրդողանի հետ: Անսպասելի միջադեպը վախեցրել է Էրդողանին, ու վերջինս ձեռքով հետ է հրել անծանոթին՝ մինչ վրա կհասնեին թիկնապահները:

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նահանգային ժողովին ԱԶԿ առաջնորդ Էրդողանի ելույթի ավարտին: Էրդողանը, ավարտելով ելույթը, ցանկացել է հրաժեշտ տալ ներկաներին, երբ անսպասելիորեն դեպի բեմ վազած անծանոթ երիտասարդը փորձել է նետվել Թուրքիայի նախագահի գիրկը, ինչն էլ մի պահ խուճապ և խառնաշփոթ է առաջացրել:

Էրդողանի թիկնապահները հեռացրել են երիտասարդին, որից հետո վերջինս ձերբակալվել է:

Հարցաքննության ժամանակ Հյուսեյն Դեմիրջան անունով երիտասարդը հայտնել է, որ շատ է սիրում Էրդողանին և ուղղակի ցանկացել է ողջագուրվել նրա հետ: Դեմիրջանը նշել է նաև, որ իր հարազատներից շատերը սպանվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների կողմից: Դեմիրջանը ափսոսանք է հայտնել, որ իր քայլը սխալ է հասկացվել:

Ավելի ուշ երիտասարդն ազատ է արձակվել:

Աղբյուր`  Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031