Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր առավոտյան Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
«Քիչ առաջ ներկայացրել եմ վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանում հենց նոր կնքեցին դիմումը: Մենք անպայման պետք է բողոքարկեինք», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում