Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց ցուցարարի դեմ ոստիկանության հայցը և ոչ իրավաչափ ճանաչեց ցուցարարի նկատմամբ ոստիկանների գործողությունները

Դեկտեմբեր 25,2017 11:00

2017 դեկտեմբերի 22-ին ՀՀ Վարչական դատարանը հրապարակեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով վճիռը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները: Նախապես վճռի հրապարակման օր էր նշանակվել 2017 թ. հոկտեմբերի 27-ը, սակայն դատավորի զբաղվածության պատճառով այն հետաձգվել էր, իսկ հոկտեմբերի 30-ին դատարանը հայտարարել էր դատաքննությունը վերսկսելու մասին:

Դեկտեմբերի 22-ի վճռով դատարանը մերժեց ՀՀ Ոստիկանության հայցը և մասնակի բավարարեց ցուցարարի ու նրա ներկայացուցչի հակընդդեմ հայցը: Մասնավորապես՝ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Վ. Պետրոսյանին ձերբակալելու և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու՝ ոստիկանների գործողությունները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031