«Ազատություն» ռ/կ. Ահաբեկիչների հետ առնչություններ ունենալի կասկածանքով Թուրքիայում կրկին հազարավոր պետական ծառայողներ են պաշտոնանկ արվել:
Այսօր նախարարների կաբինետի համապատասխան որոշումը հրապարակվել է «Կառավարության պաշտոնաթերթում»: Դրա համաձայն, պաշտոնանկ արվածների ընդհանուր թիվը 2 հազար 756 է:
Թերթում զետեղված տեղեկատվության համաձայն, պաշտոնանկ արվածների թվում են 637 զինծառայողներ, ռազմական ոստիկանության 360 աշխատակիցներ, ինչպես նաև պետական համալսարաններում աշխատող 150 դասախոսներ և գիտնականներ:
2016-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություններ ունենալու կասկածանքով պաշտոնական հարցվածների ընդհանուր թիվը հասնում է 110 հազարի:
Հեղաշրջման փորձի կասկածանքով 2016-ի հուլիսից շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել: